News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենում հարվածների հետեւանքով ոչնչացրել է ավելի քան 160 հութի-ապստամբների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներին): Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով դաշինքի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, հակառակորդի դիրքերը ռմբակոծվել են ռազմավարական նշանակություն ունեցող Մարիբ քաղաքից հարավ, որտեղ տեւական ժամանակ կատաղի մարտեր են մղվում հութիների եւ կառավարական ուժերի միջեւ: «Անցած 24 ժամվա ընթացքում մենք 32 հարված ենք հասցրել Աբդիա շրջանում»,- ասվում է դաշինքում: «Արդյունքում ոչնչացվել է 11 միավոր տեխնիկա եւ ավելի քան 160 ահաբեկիչ»:

«Անսար Ալլահը» դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ