News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանության բարձրագույն սպայական կազմում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

ՀՀ ոստիկանապետի հրամանով Սարիբեկ Ռոստոմյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Հովիկ Մարտիրոսյանը  նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Ասատրյանն ազատվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իգոր Մեսրոպյանը նշանակվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից:  

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Ասատրյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, իսկ Սերգո Մարկոսյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից:

Տպել
Ամենաշատ