News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գորիսի թիվ 34/3 ընտրատեղամասում որեւէ միջադեպ չի եղել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 34/3 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրուշ Ակլունցը:

«Տեղամասում 1462 քվեարկող ունենք, ժամը 9:00-ի դրությամբ  50 հոգի քվեարկել է: Պասիվություն նկատել ենք, բոլոր ընտրությունների ժամանակ էլ միշտ այս ժամերին նկատվում է, առավել եւս  որ օրը կիրակի է եւ եղանակը մի քիչ անբարենպաստ է: 10:00-ից հետո արդեն ակտիվություն կնկատվի: 8:00-ից բացվել ենք, բոլորը ներկա են, միջադեպեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել»,-ասաց նա:

Գորիսեցիներն էլ մեր թղթակցի հետ  զրույցում ասացին, որ քվեարկում են հանուն նրա, որ անվտանգ լինի Սյունիքում, ճանապարհները բաց լինեն, իրենք անվտանգ ապրեն

Մանրամասները տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ