Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
«Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։