News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գազի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ըստ հոլանդական TTF ինդեքսի՝ կազմել է 1033,9 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Մոսկվայի ժամանակով ժամը 09։32-ին գինը նվազել է մինչեւ 983.5 դոլար, իսկ 09։37-ի դրությամբ՝ աճել է մինչեւ 1005.7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը 10.5%-ով ցածր է նախորդ առեւտրային օրվա գնահատված գնից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ օրը առեւտուրը փակվել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 1,065 դոլարով, իսկ գնահատված գինը՝ 1123,3 դոլար: Եվրոպայում գազի գները կտրուկ բարձրացել են վերջին ամիսներին: Դեռ օգոստոսի սկզբին հոլանդական TTF ինդեքսով մոտ ապագայի գնահատված գինը կազմում էր մոտ 515 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ սեպտեմբերի վերջին այդ ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել էր: Առավելագույն գնահատված գինը` հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 1400 դոլար, հասել է հոկտեմբերի 5-ին: Ընդ որում, հոկտեմբերի 6-ից գազի գները համաշխարհային շուկայում սկսել են նվազել՝ հասնելով պատմական առավելագույնի՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1937 դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ