News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արձանագրվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու 7 դեպք։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ 1-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 6 դեպքով նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ հավաստագրեր տրամադրելու 9 դեպք է բացահայտել։ Այնուհետեւ ԱԱԾ-ն հայտնեց, որ մի խումբ բուժաշխատողներ ավելի քան 700 քաղաքացու համար COVID-19-ի դեմ պատվաստավելու կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել։ Պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ