News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ու կամավորների հարազատների հետ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաեւ զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին եւ պատասխանել նրանց հարցերին: Արշակ Կարապետյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի եւ ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, եւ դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ