News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

2021թ. առաջին կիսամյակում ներդրումային հոսքերը, հատկապես ուղղակի ներդրումները զգալի կրճատվել են ծխախոտի եւ ալկոհոլի արտադրությունում, հեռահաղորդակցությունում։ 

2020 թվականի մարտ – ապրիլ ամիսներից Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում ապրեց՝ պայմանավորվածարտակարգ դրության և տնտեսական գործունեության սահմանափակումների հետ։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը շարունակաբար նվազել է, սակայն 2020 թվականին Covid – 19 նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով անկման տեմպը էականորեն արագացել է՝ հասնելով մոտ 16% - ի և կազմելով շուրջ 500 մլն դոլար։ Իրականացված ներդրումների գերակշիռ մասը՝ 84.2% կամ 421.0 մլն դոլար, ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ, ինչը հիմնականում պայմանավորված էր ոլորտում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերով, մասնավորապես՝ Հայկական ԱԷԿ-ի վերազինման նախագիծը, «Մասրիկ 1»արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագիծը, բարձրավոլտ օդային էլեկտրագծերի և ենթակայանների տարբեր նախագծեր։ Մինչ այդ 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ուղղակի ներդրումները կրճատվել են 34 մլն դոլարով, 2019 թվականին՝ 2018 թվականի համեմատ՝ 149 մլն դոլարով, ինչից միանգամայն ակնհայտ կերպով հնարավոր է պատկերացում կազմել ներդրումային միջավայրում առկա ոչ բարենպաստ իրավիճակի վերաբերյալ։

2020 թվականը համավարակի ազդեցությամբ պայմանավորված դարձավ տնտեսական անկման տարի համաշխարհային տնտեսության համար, սակայն անկման չափը տարբերվում էր ըստ երկրների՝ կախված կառավարությունների իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների առանձնահատկություններից։ Հայաստանի դեպքում համավարակին գումարվեց նաև պատերազմական գործողությունների բացասական ազդեցությունը, որի արդյունքում տնտեսական ակնումը ավելի քան կրկնակի գերազանցեց տարածաշրջանի երկրներում անկման միջին ցուցանիշը՝ հասնելով 7.4%-ի։

Արդեն 2021 թվականի հունվար – հունիս ամիսներին ներդրումային զուտ հոսքերը  բաշխվել են հետևյալ կերպ՝ ընդամենը ներդրումները  կազմել են 140.1 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 42.9մլրդ դրամ։ Ներդրումներ իրականացնող առաջատար եռյակում են Գերմանիան, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը և Ռուսաստանը։

Ուսումնասիրվող ժամանակահատվածում բացարձակ առաջատարը «հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր» ոլորտն է, որտեղ ընդամենը ներդրումները կազմել են 57.0մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 22.4 մլրդ դրամ։

Միաժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ ներդրումային տեսանկյունից ամենամեծ անկումը գրանցած գործունեության ոլորտներին, որոնք բաշխվել են հետևյալ կերպ՝

             խմիչքների արտադրություն – ընդամենը ներդրումներ՝ - 1.2մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումներ՝ -2.4 մլրդ դրամ,

             ծխախոտային արտադրություն – ընդամենը ներդրումներ –2.3մլրդ դրամ,

             հեռահաղորդակցություն - ընդամենը ներդրումներ՝ - 7.4մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումներ՝ - 6.8մլրդ դրամ,

             ջրի հավաքում, մշակում և բաշխում - ընդամենը ներդրումներ՝ -1.5մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումներ՝ -1.5մլրդ դրամ,

             մանրածախ առևտուր – ընդամենը ներդրումներ՝ - 1.3մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումներ՝ - 43.8 մլն դրամ։

             ֆինանսական միջնորդություն – ընդամենը ներդրումներ՝ - 376.8 մլն դրամ, որից ուղղակի ներդրումներ՝ - 376.8 մլն դրամ։

Ամփոփելով, նշենք, որ Covid – 19 կորոնավիրուսային համավարակը և արցախյան պատերազմը էականորեն ազդել են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների վրա, թեև ՀՀ կառավարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել բացասական հետևանքները մեղմելու համար, սակայն վերջիններիս ազդեցությունը բավականին սահմանափակ է եղել։Առաջիկա տարիներին կառավարության առաջնահերթություններից պետք է լինի ներդրումների ծավալի վերականգնումը տնտեսության իրական հատվածում, որպեսզի ապահովվեն նպաստավոր պայմաններ երկարաժամակետ և ներառական տնտեսական աճի համար։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-12-ը ԱՄԷ-ում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տարբեր երկրների հետ տնտեսական...
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ
Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի...
Փորձագետ. Հայաստանում կոմունալ ծառայությունների սակագները հեշտությամբ կարելի է իջեցնել
Նրա խոսքով՝ դա կարելի է անել՝ սակագնից բացառելով ներկայացուցչական ծախսերը, վնասները , պաշտոնյաների սիրուհիների ծախսերը եւ այլն․․․
Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Երեվանում բացվել է DANZ-ի 3-րդ խանութ-սրահը (ֆոտո)
Շրջանակների պատրաստման համար որպես հումք օգտագործվում է ցելիուլոզային ացետատ, որն ակնոցների արտադրության ոլորտում համարվում է աշխարհում...
Փորձագետ. Հայաստանից արտագաղթի աճը կապված է անվտանգության խնդիրների եւ անորոշության հետ
Մարդիկ, նրա խոսքով, սկսել են առաջնորդվել ժամանակավոր կատեգորիաներով, քանի որ վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա․․․
Ամենաշատ