News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը


Այո, բազմաթիվ անվտանգային հարցեր կան, որոնք չի կարելի քննարկել հանրային, կարելի է քննարկել այլ վայրերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա դիմելով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանին, ասաց. «Ես հաճախ եմ Սյունիքում լինում, իսկ վերջին շրջանում մշտապես այնտեղ եմ լինում: Իմ դռները ձեր առջեւ բաց են, ցանկացած հարցով կարող եք գալ, միասին քննարկենք, եթե դա միտված է լինելու մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը:Ես այդ միտումը կոնկրետ ձեր երկուսի մոտ տեսնում եմ:

Բայց ուզում եմ անդրադառնալ նաեւ «Հայաստան» դաշինքի այսօրվա վերաբերմունքին: Դուք ասում եք, որ  ձեր առաջնային խնդիրը երկրի պաշտպանությունն է, անվտանգության շահերի ապահովումը: բայց այսօր հարց է քննարկվում, որ կառավարությունը պետք է կարգ սահմանի, ըստ որի, երբ մեր օդային տարածքը վտանգի տակ լինի, ինչ հրթիռային միջոցներով, որքան ժամանակում պետք է խոցվեն, դուք այսօր քվեարկությանը չեք մասնակցում: Ո՞նց հասկանանք ձեր հիմնական հռետորաբանությունը, որ ազգային անվտնմգության շահերն եք եկել այստեղ պաշտպանեք: Իսկ Աննա Գրիգորյանի հարցերն էլ ոնց որ գիշերային վիկտորինայի հարցեր լինեն»,-ասաց նա:

Իր հերթին ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Երբ տիկին Գրիգորյանը հարց է տալիս՝ մենք պետական սահման ունե՞նք, ինքը դրանով կասկածի տակ է դնում ՀՀ պետական սահմանը: Ես նման բառապաշար լսել եմ միայն մեր հակառակորդ երկրի ղեկավարից»:

Տպել
Ամենաշատ