
Վլադիմիր Պուտինը հրաժարվել է անձամբ մասնակցել Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հյուրընկալող երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ զրույցում պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու լիագումար նիստերին տեսակապի միջոցով: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ միջազգային գագաթնաժողովներին մասնակցելը վտանգում է մեծ թվով մարդկանց կյանքը, ովքեր ուղեկցում են նրան իր ճանապարհորդությունների ընթացքում:
«Խոսքն իմ մասին չէ»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ նա խուսափում է միջազգային հանդիպումներին մասնակցելուց, քանի որ վախենում է վարակվել կորոնավիրուսով:
Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ G20-ի միջոցառումներին Վլադիմիր Պուտինի ֆիզիկական մասնակցության հնարավորության հարցը կքննարկվի Ռուսաստանում եւ Իտալիայում համաճարակաբանական իրավիճակից ելնելով: