News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Մեր տնտեսությունն այսօր գտնվում է կոլապսի մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Այո, չկան ներդրումներ եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ներդրում անելու ցանկություն ունեցող ցանկացած բիզնեսմեն համար ամենի կարեւորն անվտանգությունն ու կայությունն են: Կիսապատերազմական երկրում ո՞վ ներդրում կանի: Հիմա ներքին շրջանառության հաշվին ցույց են տալիս ցուցանիշներ: Գնաճի մասով էլ կա լուրջ խնդիր: Հաջորդ լուրջ խնդիրը արտագաղթն է: Պաշտոնական վիճակագրությամբ սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լքել է 106 հազար մարդ: Սա աննախադեպ արտահոսք է: Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը որեւէ երկրի պարտադրանքով ինչ-որ մի նոր բան ստորագրեց, այդ ժամանակ ի՞նչ է լինելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ