News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:

Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:

Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:

Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:

Իսկ փաստաթղթերի էությանը մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ»,- հայտնել է Թաթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ