News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից (Սասանյանների օրոք) և պարթևերենից (Արշակունիների օրոք), և այդ լեզուն ադրբեջաներենն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա օրինաչափ է, որովհետև թյուրքական այս բարբառը դրանով խոսողների հետ միասին մեր տարածաշրջանում հայտնվել է այն ժամանակ, երբ արդեն վաղուց ո՛չ Սասանյանները կային, ո՛չ էլ՝ Արշակունիները։

Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատվելու ակնհայտ հիմարության մասին։

Ափսոս, Շապուհ և Արշակ Մեծերը չկան, որ սրա նախնիներին նույնիսկ Կենտրոնական Ասիայում չէին տեսել, որովհետև դրանք շատ ավելի արևելքում էին խաշնարածությամբ զբաղվում»։

Տպել
Ամենաշատ