News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ջրասուզակ Մայքլ Նաստասիոն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերի մոտ նախապատմական շնաձկան՝ մեգալոդոնի հսկա ատամ է հայտնաբերել ծովում, գրում է Mirror-ը:

Մայքլի խոսքով՝ նա իր գտածոն հայտնաբերել է հերթական սուզման ժամանակ։ Շնաձկան ատամի երկարությունը 16 սանտիմետր է, ժանիքն ամբողջությամբ ծածկում է տղամարդու ափը:

Նաստասիոն լրագրողներին պատմեl է, որ մասունքը կպահի որպես հուշանվեր:

«Ես 11 տարի զբաղվում եմ բրածոների որսով, բայց չեմ կարող աչքս կտրել այս ատամից»,- խոստովանել է տղամարդը:

Մեգալոդոնները Երկրի վրա ապրել են մոտ 20 միլիոն տարի առաջ եւ համարվում էին այն ժամանակվա ամենամեծ գիշատիչները: Այս շնաձկների չափը կարող էր 17 մետրի հասնել, իսկ մեծահասակ ձկան քաշը տատանվում էր 50-ից 70 տոննայի սահմաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ