News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել վրացական բանտում, համաձայն չէ ՔԿՀ-ի կլինիկա տեղափոխվելու հետ, հայտնում է «Գռուզիա.Online» -ը: Ինչպես հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Բեկի Բասիլայը, ի սկզբանե իշխանություններն առաջարկել են պետության նախկին ղեկավարին հոսպիտալացնել Թբիլիսիի ցանկացած կլինիկայում:

«Օրեր առաջ նրանք ասացին, որ պաշտպանությունը պետք է ցույց տա Թբիլիսիի ցանկացած կլինիկա, եւ նրանք այնտեղ կհոսպիտալացնեն Միխայիլ Սաակաշվիլիին: Երեկ արդարադատության նախարարից հաղորդագրություն լսեցինք, որ Միխայիլ Սահակաշվիլին հոսպիտալացվելու է 18-րդ հաստատություն»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների նման որոշումն ուղղակի մերժում է այն պրակտիկայի, որը երկար տարիներ կիրառել են բանտի վարչակազմն ու քրեակատարողական ծառայությունը՝ «նրանք չեն հոգում Սաակաշվիլիի անվտանգության մասին»։

«Այժմ նրանք ասում են, որ պետք է տեղափոխել Գլդանիի 18-րդ հաստատություն (գտնվում է Թբիլիսիում), որտեղ տարբեր պատճառներով հազարավոր բանտարկյալներ եւ դատապարտյալներ կան, նրանք ցանկանում են սադրանք կազմակերպել»,- շեշտել է Բասիլայան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում սկսվեց Սաակաշվիլիի դատավարությունը. ինչո՞ւմ է նա մեղադրվում
Զբոսանավերի վարձույթ Պիզայում՝ 25 հազար 237 լարի...
Սաակաշվիլի. վերջին 400 տարում Վրաստանի առաջին ղեկավարն եմ, որը բանտում է հայտնվել
Նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին «միասնաբար վերջ տալ այդ ամենին»․․․
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...
Սկսվել է Սաակաշվիլիի դատավարությունը. ներկա է նաեւ նախկին նախագահը
Նիստը փակ է բոլոր լրատվամիջոցների համար` բացառությամբ Վրաստանի Հանրային հեռուստատեսության...
ԶԼՄ-ներ. Սաակաշվիլին կմասնակցի դատական ​​նիստին
Քրեակատարողական ծառայությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել՝ նախկին նախագահին դատարան բերելո՞ւ են, թե՞ ոչ...
Սաակաշվիլին առաջարկում է իր ազատ արձակման համար նախաձեռնող խումբ ստեղծել
Միաժամանակ, ինչպես նշել է նախկին նախագահը, գործող իշխանությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը զանգվածային ․․․
Ամենաշատ