News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են 15 մարդու, որոնք կասկածվում են իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալությունում աշխատելու մեջ, հայտնում է CNN Turk-ը՝ վկայակոչելով աղբյուրները թուրքական իրավապահ մարմիններում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օպերացիան, որին մասնակցել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության 200 անդամ, իրականացվել է չորս նահանգներում, հաղորդում է հեռուստաալիքը։ Ձերբակալվածների թվում կան արաբական արմատներ ունեցող անձինք: Նշվում է, որ ենթադրյալ լրտեսները «Մոսադ»-ին տեղեկություններ են ուղարկել թուրք եւ օտարերկրյա ուսանողների մասին, ովքեր ապագայում կարող են կարեւոր պաշտոններ զբաղեցնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Կասկածյալների հսկողությունը, ովքեր աշխատել են «Մոսադ»-ում ֆինանսական փոխհատուցման դիմաց, տեւել է մոտ մեկ տարի, հաղորդում է հեռուստաալիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել