News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։  Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առվել կզարգանան ու կամրապնդվեն։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան տիկին Անն Լույոյի՝ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին դեսպան Անն Լույոն երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և վերահաստատեց, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ