News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին։ Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը

Այսպես, Երեւան քաղաքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման խնդիրները լուծելու համար կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին։ «Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցությունը կտրամադրվի տարածքային կառավարման ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից»,- նշեց Տերտերյանը։ Քննարկումների արդյունքում խորհրդարանի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ