News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերն ու բանակը հաջողությամբ փորձարկել են գերձայնային զենքի բաղադրիչների նախատիպերը, որոնք հիմք կծառայեն նոր զինատեսակների ստեղծման համար, հայտնում է Reuters-ը։

«Սանդիա» ազգային լաբորատորիան Վիրջինիայում ՆԱՍԱ-ի «Ուոլափս» բազայում անցկացրել է փորձարկումներ, որոնք կօգնեն «տեղեկացնել ՌԾՈՒ սովորական արագ հարվածի (CPS) եւ հեռահար հարձակողական գերձայնային հարվածի (LRHW) մշակման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռազմածովային ուժերը եւ բանակը սովորական գերձայնային հրթիռի թռիչքային փորձարկումներ կիրականացնեն 2022 ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին:

Այդ փորձարկումները «ցուցադրել են առաջադեմ գերձայնային տեխնոլոգիաներ, հնարավորություններ եւ շահագործման իրական պայմաններում համակարգերի նախատիպեր»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ