News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հոկտեմբերի 21-ի գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ Հյուսիսային Իռլանդիա նախատեսված այցը բժիշկների առաջարկությամբ չեղարկելուց հետո։ Այս մասին ասվում է Բուքինգեմյան պալատի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Հետեւելով մի քանի օր հանգստանալու բժիշկների խորհրդին՝ թագուհին չորեքշաբթի կեսօրին այցելեց հիվանդանոց՝ նախնական ֆիզիկական զննության համար, որից հետո վերադարձավ Վինձորի ամրոց այսօր ճաշի ժամին: Նա լավ տրամադրություն ունի»,- ինչպես նշել է PA գործակալությունը, 95-ամյա Էլիզաբեթ 2-րդը  հինգշաբթի վերադարձել է «չծանրաբեռնող պարտականությունների կատարմանը»։ Ինչպես հայտնում է ITV-ն, նա հոկտեմբերի 21-ի գիշերը մնացել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Էդվարդ VII թագավորի հիվանդանոցում։

Եղիսաբեթ 2-րդը  հոկտեմբերի 20-ին չեղարկել էր իր այցը Հյուսիսային Իռլանդիա բժիշկների խորհրդով, ովքեր նրան խորհուրդ են տվել առաջիկա մի քանի օրն անցկացնել հանգիստ ռեժիմում։ Ինչպես նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, Նորին Մեծությունը «դժկամությամբ է ընդունել» խորհուրդը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Օլսթեր ուղևորությունից հրաժարվելու միապետի որոշումը կապված չէ COVID-19 համավարակի հետ։

Հոկտեմբերի 19-ին Եղիսաբեթ 2-րդը Լոնդոնում Գլոբալ ներդրումային գագաթնաժողովի կապակցությամբ Վինձորի ամրոցում ընդունեց աշխարհի տարբեր երկրների խոշոր բիզնեսի եւ քաղաքական գործիչների ներկայացուցիչներին։ Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցել են ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին։

Չնայած իր պատկառելի տարիքին՝ Եղիսաբեթ 2-րդը դեռ ակտիվորեն ներգրավված է հասարակական կյանքում եւ անցյալ շաբաթ մասնակցել է Ուելսի խորհրդարանի բացման արարողությանը։ Ընդ որում, դրանից մի քանի օր առաջ թագուհին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ձեռնափայտով էր հայտնվել հանրության առջեւ:

Հոկտեմբերի 15-ին The Daily Telegraph-ը հայտնել է, որ Էլիզաբեթ 2-րդը որոշել է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից։ Պարբերականի համաձայն՝ միապետին դրան մղել են բժիշկների առաջարկությունները եւ հաջորդ տարի գահին լավագույն մարզավիճակում գտնվելու պլատինե տարեդարձը (70 տարի) դիմավորելու ցանկությունը։
ժ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ