News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ամեն տարի Շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր է կնքում մեր կենտրոնի հետ, որ մենք գնահատենք Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Վերջին տարվա կտրվածքով մենք տվեցինք մեր գնահատականն ու առաջարկները: Կառավարությունը գտավ, որ այս տարի կարող է իրականացնել փորձարարական որս, որ ձկնորսներին հնարավորություն տա գալու իրավական դաշտ: Ես անձամբ կարծում եմ, որ այս փորձարարական որսի մեջ ոչ մի նորույթ չկար: Դա հին ձեւն էր, որը երկար տարիներ մեր մոտ կար, արտոնագրային որսի համակարգը, որը իրեն  չարդարացրեց եւ որսը Սեւանում դարձավ անկառավարելի»,-ասաց նա:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խոսքը հիմնականում սիգի մասին է, որովհետեւ կողակի եւ բեղլուի պաշարները խզված են, պահանջում են նույնիսկ արհեստական վերականգնում: Իշխանինը պահպանվում է զուտ արհեստական վերարտադրման հաշվին:

«Սիգի պաշարները վերջին տարիներին կայունացել են, բայց փաստը, որ շարունակվում է որսը մանավանդ  ձվադրման շրջանում, չի թողնում, որ պաշարները շատանան եւ հասնեն այն մակարդակի, որ մենք տանք ինչ-որ քանակ որսալու առաջարկ:

Այս տարի Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցինք, որ կարելի է 250 տոննա որս կատարել մինչեւ սեպտեմբեր: Հետո նախարարը ինձ զանգահարեց, ասաց՝ սոցիալական հարցեր կան, առաջարկեձց եւս 50 տոննա ավելացնել: Մենք գտանք, որ այդ 50 տոննան չի խանգարի՝ պայմանով, եթե կողմնակի որս չի իրականացվի: Մենք պնդեցինք, որ դա լինի մինչեւ հոկտեմբերի 15-ը, որովհետեւ սկսվում է նախաձվադրումային շրջանը:

Մենք մենք տեսնում ենք, որ 15-ը անցել է, որսը շարունակվում է, որն անօրեն որս է: Ես անգամ տեսել եմ, որ ոչ միայն ձուկ է վաճառվում, այլ նաեւ ձկնկիթ,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ձկնորսների բողոքին, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ, Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ իրենք միշտ էլ ասել են, որ այս հարցն արգելելով չի լուծվի. «Մենք առաջարկել էինք ձկնորասական նոր համակարգ ստեղծվի, որը կստեղծի ձկնորսների ավելի կայուն եկամուտ, այսինքն աշխատավարձի ձեւով ստանան եկամուտ՝ անկախ նրանից այդ ամիս իրենք որսի գնում են, թե ոչ»:

Նրա խոսքով, այսօր ձուկը էժան է վաճառվում, որովհետեւ այն ինքնարժեք չունի, ձկնորսը որսում է, միայն բենզինի ծախսն է:

Գաբրիելյանը նաեւ նկատեց, որ Գեղարքունիքի մարզում պետք է որոշակի ծրագրեր իրականացվեն, աշխատատեղեր բացվեն, որովհետեւ եթե դու բնակիչներին արգելու ես ձուկ որսալ, տեղը մի այլ բան պետք է առաջարկես:

«Այդ առումով ձկնորսների պահանջն ինչ-որ տեղ արդարացի է, բայց ոչ թե պետք է թողնել, որ ձվադրման շրջանում ձուկ որսան, այլ պահանջեն իրենց սոցիալականպայմանների բարելավում: Եթե նրանց ամսական 200 հազար դրամ տրվի, նրանք չեն մտնի լիճ:

Ցավոք, ձկնորսները ձվադրման շրջանում, ինչպես նաեւ գարնանը մանր ձուկը որսում են: Դա է պատճառը, որ ձկնորսները մեզ ասում են՝ էդ ո՞նց է, որ գիտնականները տալիս են 600 տոննա, բայց մենք բռնում ենք 2 հազար տոննա: Այո, իրենք րոսում են այդ մատղաշ սերնդի ձկներին, մենք դա ոսրի ոբյեկտ չենք համարում»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ