News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի վիճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոններ բախումները մեր տարածաշրջանում, նաեւ տարածաշրջանային խաղացողների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այս դժվարին իրավիճակում:

Այս մեկ տարում ճշգրիտ գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին եւ դա է, որ անորոշություն է բերում եւ Հայաստանի, եւ Արցախի հեռանկարի համար:

Մեզ համար ակնհայտ են պատերազմի եւ պատճառները, եւ հետեւանքները, բայց ցավալի է երեւույթը, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար պարտությունների շարանը: Այս ամենը բերում է նրան, որ ակնհայտ ու ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում, որոնք կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ