News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Չինաստանը հայտարարել է, որ Թայվանի հարցում փոխզիջումների կամ զիջումների տեղ չկա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն մեկնաբանությունից հետո, որ հարձակման դեպքում ԱՄՆ-ն հանձնառու է պաշտպանել կղզին:

«Երբ խոսքը Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ այլ առանցքային շահերի հետ կապված հարցերի մասին է, Չինաստանը փոխզիջումների կամ զիջումների տեղ չունի, եւ ոչ ոք չպետք է թերագնահատի չինական ժողովրդի վճռականությունը, կամքն ու ուժը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։

«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Թայվանի հարցը Չինաստանի զուտ ներքին գործն է, որը արտաքին միջամտություն թույլ չի տալիս»,- ընդգծել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ