News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մի խումբ հետազոտողների հաջողվել է բացահայտել ժամանակակից շան ամենամոտ ազգականին, հայտնում է «Lenta ru»-ն՝ հղում անելով PHYS.org ամսագրին:

Ըստ գիտնականների՝ ժամանակակից շների նախահայրը, պարզվել է, ճապոնական գայլն է (Canis lupus hodophilax): Նա չափերով համեմատաբար փոքր է եղել եւ ամենից հաճախ խարտյաշ գույն է ունեցել։ Նշվում է, որ այդ տեսակն անհետացել է ոչ վաղ անցյալում՝ վերջին ներկայացուցչին 1905 թվականին ճապոնացի ֆերմերները սպանել են կղզիներից մեկում:

Այս կենդանու եւ ժամանակակից շների գենետիկ մոտ լինելու մասին է վկայում նրա ԴՆԹ-ն, որը դուրս է բերվել ճապոնական գայլի ոսկորներից։ Այն համեմատել են գայլերի, շների եւ աղվեսների ԴՆԹ-ի հետ։ Պարզվել է, որ այս ԴՆԹ-ն գտնվում է գայլերի եզակի էվոլյուցիոն ճյուղի վրա, որն առաջացել է 20-40 հազար տարի առաջ: Այս հին գայլերից մի քանիսը վերածվել են ճապոնական գայլերի, իսկ մյուսները՝ շների: Ելնելով այս տվյալներից՝ գիտնականներն առաջ են քաշել այն տեսությունը, ըստ որի շների նախահայրը ծագումով ոչ թե Մերձավոր Արեւելքից կամ Եվրոպայից է, ինչպես նախկինում կարծում էին, այլ՝ Արեւելյան Ասիայից:

Բացի այդ, նրանք հայտնել են, որ ԴՆԹ-ի անալիզի համաձայն՝ ճապոնական գայլի ամենամոտ ազգականներն այժմ ապրում են Նոր Գվինեայում եւ Ավստրալիայում։ Խոսքը այնպիսի ցեղատեսակների մասին է, ինչպիսիք են Երգող շունը եւ Դինգոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել