News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ին հանձնարարել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանին, ովքեր կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ ԱՄՆ-ի դեսպանություններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել էր այս երկրների դեսպանների կոչը, նրանց հիշեցրել էին դիվանագիտական հարաբերություններում Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։

«Ես հանձնարարել եմ մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս 10 դեսպանները «պերսոնա նոն գրատա» ճանաչվեն»,- Էսքիշեհիր քաղաքում իր ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։ Հեռարձակումն իրականացվել է Թուրքիայի ղեկավարի Twitter-ում։

Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ներառյալ թուրք եւ հայ բնակչության հաշտեցումը եւ քրդական հարցի խաղաղ լուծումը:

2020 թվականի փետրվարին թուրքական դատարանն արդարացրել է Քավալային՝ մեղադրելով 2013 թվականին ստամբուլյան Գեզի այգու բողոքի ցույցերին կառավարության տապալման փորձին մասնակցելու մեջ, սակայն Ստամբուլի դատախազությունը նույն օրը ձերբակալության նոր օրդեր է տվել։ Քավալային նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ այս անգամ Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ