News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանից աստղագետները ներկայացրել են թեժ յուպիտերների առավել ընդգրկուն նկարագրությունը, որը վերաբերում է մոլորակների դասին, որոնք իրենցից ներկայացնում են գազային հսկաներ, որոնք շատ մոտ են տեղակայված ծնողական աստղին: Գիտնականների խոսքով՝ գիտական աշխատանքի արդյունքները, որոնք հրապարակված են Nature Astronomy պարբերականում, մոտեցնում են հետազոտողներին այդ տիեզերական օբյեկտների ծագումը բացահայտելու նպատակին, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Մասնագետները միավորել են տեսական մոդելավորումը «Հաբլ» տիեզերական աստղադիտակով դիտարկման արդյունքների հետ, որոնք թույլ են տվել ուղղակի չափել թեժ յուպիտերների ճառագայթման սպեկտրերը: Չնայած «Հաբլը» չի կարող տեսնել թեժ յուպիտերը կողքը տեղակայված աստղի լույսի ներքո՝ այն ունակ է բացահայտել մոլորակի որոշ պարամետրերը: Գիտնականները միեւնույն համակարգերի բազմաթիվ դիտարկումներ են իրականացրել հասկանալու, թե ինչպես է փոխվում ճառագայթման սպեկտրը, եթե մոլորակը գտնվում է ուղեծրի տարբեր վայրերում, այդ թվում՝ թաքնված է աստղի հետեւում:

Տվյալները թույլ են տվել գիտնականներին կառուցել ջերմաստիճանի եւ ճնշման անհատական պրոֆիլներ յուրաքանչյուր դիտարկված մոլորակի մթնոլորտի համար: Բացի այդ, նրանք վերլուծել են սպեկտրի ինֆրակարմիր շրջանում կլանելու սպեկտրները, որոնք տեղեկացնում են որոշակի տարրերի առկայության մասին: Պարզվել է, որ բոլոր թեժ յուպիտերները, ըստ ամենայնի, պարունակում են ջուր եւ ածխածնի թթու, իսկ մոլորակների միջեւ տարբերությունները սահմանափակվում են միայն վիբրացիաներով այդ նյութերի համեմատական պարունակության մեջ: Բացի այդ, դիտարկումները համապատասխանում են տեսական մոդելներին, ինչը նշանակում է, որ մոլորակների բնույթի մասին բազմաթիվ կանխատեսումներ ճիշտ էին:

Հետազոտության արդյունքները կօգնեն ուսումնասիրել թեժ յուպիտերները, որոնք ավելի վաղ չէին դիտարկվում: Ակնկալվում է, որ Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը, որի մեկնարկը կկայանա դեկտեմբերի 18-ին, թույլ կտա ուսումնասիրել առավելի մանրակրկիտ տեղեկատվություն էկզոմոլորակների մասին՝ ներառյալ թեժ յուպիտերները:

Թեժ յուպիտերները հանդիպում են գրեթե յուրաքանչյուր տասներորդ աստղի մոտ եւ իրենցից ներկայացնում էկզոմոլորակների ամենատարածված տեսակներից մեկը: Դրանք ունեն Յուպիտերի մինչեւ տասնապատիկ զանգվածն ու տեղակայված են շատ ավելի մոտ իրենց աստղի նկատմամբ, քան Մերկուրին Արեւի նկատմամբ: Մթնոլորտի վերջին շերտերի ջերմաստիճանը կարող է հասնել մի քանի հազարի՝ ըստ Ցելսիուսի, ինչը բավարար է մետաղները հալեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ