News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի օրը պղնձի համաշխարհային գներն աճել են ավելի քան 1 տոկոսով՝ Չինաստանում էլեկտրաէներգիայի պակասի ֆոնին,վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.18 տոկոսով՝ հասնելով 4.5545 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 1.3 տոկոսով՝ մինչեւ 9704 դոլար, ալյումինի արժեքը՝ 1.46 տոկոսով՝ մինչեւ 2868 դոլար, ցինկի արժեքն աճել է 0.52 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 3447.5 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ