News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել պաշտպանել միջազգային համակարգը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերով, ինչպես նաեւ վճռականորեն պաշտպանել կազմակերպության հեղինակությունն ու կարգավիճակը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում Չինաստանի օրինական տեղի վերականգնման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է վճռականորեն պաշտպանենք ՄԱԿ-ի հեղինակությունն ու կարգավիճակը՝ միասին իրական բազմալատերալիզմ իրականացնելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Աշխարհի բոլոր երկրները պետք է պաշտպանեն միջազգային համակարգը ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային կարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա»,- ասել է ՉԺՀ նախագահը։

Նրա խոսքով՝ միջազգային կանոնները կարող են համատեղ հաստատվել միայն ՄԱԿ-ի 193 անդամ երկրների կողմի։ Ինչպես նշել է Սի Ցզինպինը, անընդունելի է, որպեսզի դրանք ընդունվեն առանձին պետությունների կամ երկրների խմբերի կողմից։ «Միջազգային կանոնները պետք է հարգեն ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրները, բացառություններ չկան եւ չպետք է լինեն»,- հավելել է ՉԺՀ նախագահը։

Ինչպես նշել է Սի Ցզինպինը, աշխարհի բոլոր երկրները պետք է հարգանք ցուցաբերեն ՄԱԿ-ի նկատմամբ, հոգ տանեն եւ պաշտպանեն «այս մեծ ընտանիքը», օգնեն ՄԱԿ-ին՝ էլ ավելի ակտիվ դեր խաղալ խաղաղության եւ մարդկային զարգացման ապահովման գործում։

Նա նաեւ հավելել է, որ վերջին 50 տարվա ընթացքում Չինաստանի ժողովուրդը միշտ պաշտպանել է ՄԱԿ-ի հեղինակությունն ու կարգավիճակը, բազմալատերալիզմ է իրականացրել եւ օրեցօր խորացրել է համագործակցությունը կազմակերպության հետ։ Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը հավատարմորեն պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ պաշտպանում է կազմակերպության կենտրոնական դերը միջազգային հարցերում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ