News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Իսպանական Լա Պալմա կղզում վերջին հինգ շաբաթվա ընթացքում ժայթքող հրաբուխն ավելի ակտիվ է, քան երբեւէ, հայտարարել են պաշտոնյաները այն բանից հետո, երբ խառնարանի մասնակի փլուզումից հետո լավայի նոր հոսքերը սպառնում են ծածկել այն տարածքները, ուր նախկինում չէին հասել, հաղորդում է AP-ն:

«Կումբրե Վյեխա» հրաբուխը հալված ապարի նոր հզոր գետ է ժայթքում: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտն այն բնութագրել է որպես «լավայի հսկա շատրվան»։ «Մենք գտնվում ենք նոր փուլում, որը շատ ավելի ինտենսիվ է»,- RTVE-ին ասել է ինստիտուտի գիտաշխատող Պեդրո Էրնանդեսը:

Ժայթքման հետեւանքով հրաբխային մոխրի ամպը բարձրացել է հյուսիսարեւմտյան Աֆրիկայի կղզու վերեւը: Բնակիչները հետեւում են, թե որ ուղղությամբ է գնալու լավայի նոր հոսքը, իսկ իշխանությունները պատրաստվում են ավելի շատ տարհանում իրականացնել:

Արագ տարհանումը մինչ այժմ թույլ է տվել խուսափել ժայթքման զոհերից, թեեւ լավան ամբողջությամբ կամ մասամբ ավերել է ավելի քան 2000 շենք եւ ծածկել ավելի քան 900 հեկտար հիմնականում գյուղատնտեսական հողատարածքներ:

Կղզու 85500 բնակիչներից մոտ 7500-ը ստիպված են եղել փախչել վերջին հինգ շաբաթվա ընթացքում:

Իշխանությունները հայտնել են, որ բլրի լանջով հոսող լավայի գետերը հասնում են մոտ 3 կիլոմետրի:

Հանգստյան օրերին հրաբխի լանջերին նոր ճեղքեր են բացվել, ինչը թույլ է տվել, որ ավելի մեծ քանակությամբ հալված ապարներ արտահոսեն:

Լավայի հիմնական գետն արդեն հասել է Ատլանտյան օվկիանոս։

Գիտնականներն անցյալ շաբաթ Լա Պալմայի վրա հաշվել են տարբեր ուժգնության ավելի քան 800 երկրաշարժ, որոնց մեծ մասը չի զգացվել, ամենաուժեղը եղել է 4,9 մագնիտուդով:

Թեեւ կղզու մեծ մասը դեռ չի տուժել ժայթքումից, արեւմտյան կողմի մասերին, որտեղ լավայի դաշտերն ընդարձակվում են, անորոշ ապագա է սպասվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել