News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը եւ չանցկացնել օկուպացված Հորդանան գետի մոտ 1300 նոր բնակելի տների կառուցման մրցույթները, որոնք հայտարարվել են հանգստյան օրերին, հաղորդում է Reuters-ը:

«Բնակավայրերն անօրինական են միջազգային իրավունքի համաձայն եւ լուրջ խոչընդոտ են հանդիսանում երկու պետությունների համակեցության եւ կողմերի միջեւ արդար, ամուր ու համապարփակ խաղաղության շուրջ որոշման հասնելու հարցում»,- ասվում է Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Եվրամիությունը մշտապես հասկացրել է, որ չի ճանաչում սահմանների որեւէ փոփոխություն, որոնք գոյություն են ունեցել մինչեւ 1967 թվականը, այդ թվում՝ Երուսաղեմի մասով, բացառությամբ նրանց, որոնք համաձայնեցվել են երկու կողմերի միջեւ։

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունները տապալվել են 2014 թվականին: Երկրների մեծ մասն անօրինական է համարում իսրայելական բնակավայրերը Արեւմտյան ափին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ