News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արքայադուստր Մակոն՝ գահաժառանգ արքայազն Ակիշինոյի դուստրը, կայսր Նարուհիտոյի զարմուհին, եւ նրա համակուրսեցի Կեյ Կոմուրան երեքշաբթի պաշտոնապես ամուսնացել են։ Ընթացակարգը տեղի է ունեցել Սիբույա մայրաքաղաքային թաղամասի թաղապետարանում:

Սակայն, ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, հարսանիքի արարողությանը հենց նորապսակները ներկա չեն եղել, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն այնտեղ է բերել կայսերական արքունիքի վարչության ներկայացուցիչը։

Կեսօրին սպասվում է նորապսակների հանդիպումը մամուլի հետ, սակայն սովորական ասուլիսի փոխարեն նրանք ուղերձով հանդես կգան լրագրողների առջեւ։ Մամուլի ներկայացուցիչները կստանան նախապես ընտրված հինգ հարցերի գրավոր պատասխանները, սակայն բուն միջոցառման ընթացքում թույլ չեն տա լրացուցիչ հարցեր տալ նորապսակներին։ Այս ձեւաչափն ընտրվել է նորապսակներին լրացուցիչ սթրեսից պաշտպանելու համար, որը նրանք արդեն ունենում են Կոմուրոյի ընտանիքի ֆինանսական խնդիրների, ինչպես նաեւ ճապոնական հասարակության մի մասի կողմից այս ամուսնության նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հատկանշական է, որ Մակոն, ով այժմ պաշտոնապես կրում է Մակո Կոմուրայի անունը, ժամանել էր ասուլիսի վայր դրա մեկնարկից երեքուկես ժամ առաջ։ Վաղ առավոտյան նրա երիտասարդ ամուսինը լքեց իր ծնողների տունը հարեւան Տոկիոյի Յոկոհամա քաղաքում՝ խոնարհվելով տան դիմաց հավաքված լրագրողների առջեւ, նստեց ավտոմեքենան ու գնաց մայրաքաղաք։

Նախօրեին Մակոն այցելեց իր ծնողներին՝ Ակիշինոյին եւ արքայադուստր Կիկոյին, ինչպես նաեւ՝ պապիկին եւ տատիկին, այժմ նախկին կայսր Ակիհիտոն եւ նախկին կայսրուհի Միչիկոն։ Այս հանդիպումները հրաժեշտի բնույթ էին կրում, քանի որ ամուսնությունից հետո Մակոն լքում է կայսերական ընտանիքը եւ դառնում Ճապոնիայի սովորական քաղաքացի։ Միաժամանակ նա հրաժարվում է այս առիթով իրեն հասանելիք պետական ​​նպաստից 150 մլն իենի (ավելի քան 1.3 մլն դոլար) չափով։

Արքայադստեր եւ նրա համակուրսեցի Կոմուրոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվեց, ինչի կապակցությամբ պաշտոնական բացատրություններ տրվեցին, սակայն հետաձգման իրական պատճառը փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումներն էին, ով պահանջում էր իրեն վերադարձնել 4 միլիոն իեն (մոտ 35 հազար դոլար) գումարը, որը հատկացվել էր, մասնավորապես. Կոմուրոյի ուսման համար: Ֆինանսական վեճը դեռ չի լուծվել, ինչը բացասական հետք է թողնում ամուսնության եւ նորապսակների էմոցիոլանլ վիճակի վրա։ Այժմ նորապսակները որոշ ժամանակ կապրեն Տոկիոյում վարձակալած բնակարանում։ Հետո նրանք նախատեսում են տեղափոխվել Նյու Յորք, որտեղ գտնվում է Կոմուրոյի աշխատանքը։ Մակոն նույնպես ցանկանում է համապատասխան աշխատանք գտնել այնտեղ։ Ճապոնական լրատվամիջոցների կողմից որպես նախընտրելի աշխատանք նշվում է Բնական պատմության ամերիկյան թանգարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ