News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ խարդախության՝ 14, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման ու կաշառակերության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնները խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ծանր վիրավորանքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Ամենաշատ