News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսների նախարարությունից ստացել է մանրամասն հաշվետվություն Հիմնադրամի տրամադրած գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ մեկնաբանելով հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու առնչությամբ ԱԺ–ում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

Նրախոսքով, այդ հաշվետվության հետ կապված նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել հոգաբարձուներից բաղկացած. «Նաեւ աուդիտորն է այդ հաշվետվությունը նայել, ունենք աուդիտորի հաշվետվությունը: Ունենք աշխատանքային խմբի կարծիքը: Հաշվետվության հետ միասին դա դրվելու է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որովհետեւ դա հոգաբարձուների խորհրդի հանձնարարականի կատարում էր: Միայն դրանից հետո մենք սիրով կհրապարակենք այդ հաշվետվությունը, ինչպես նաեւ հանձնաժողովի կարծիքը: Այդ հաշվետվությունը գաղտնի փաստաթուղթ չի, բայց մինչեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դա չքննի, չենք կարող հրպարակել: հենց որ քննեց, եզրակացություն ու կարծիք տվեց, ի գիտություն ընդունեց բնականաբար, այն կհանրայնացվի: Ոչ մի փակ տեղեկատվություն չկա»,-ասաց Արշամյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելուն, Հայկակ Արշամյանն ասաց. «Դրա նախապատմությունը շատ ավելին է, եւ այն բոլոր շահարկումները թե հիմնադրամի շուրջ, թե Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների վերաբերյալ դեռեւս սկսվել են պատերազմից հետո: Մամուլում ինչ ասես չտպեցին, ինչքան կեղծ լուր ասես չտարածեցին, եւ ոնց հասկանում եմ, այդ լուրերն են, որոնք հիմք են հանդիսացել նախաձեռնել նման հանձնաժողովի ստեղծում:

Մյուս կողմից, այո, եթե հանրության մեջ կա մտահոգություն, կասկած, բնականաբար, հանձնաժողովի գործունեությունը, որը կքննի, թե կառավարությունն ինչպես է ծախսել այդ գումարները եւ արդյոք այդ ծախսերի ուղղությունները համապատասխանում են հիմնադրամի նպատակներին, դրանով հուսամ՝ կփարատվեն բոլոր կասկածները»:

Այդուհանդերձ, Հիմնադրամի տնօրենը նկատեց, որ Հիմնադրամի նվիրբերած միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ հարցերի հասցեատերը կառավարությունն է. «Հիմնադրամը չի այդ գումարները ծախսել եւ այն բողոքները եւ դիրքորոշումը, թե ինչու եք տվել կառավարությանը, դե թող կառավարությունն ասի՝ ինչ է արել, հենց այդտեղից է բխում»:

Հայկակ Արշամյանի խոսքով, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերը երբեք բաց չեն եղել. «Հազարումի քննարկում է լինում, որոնց արդյունքում կայացվում են որոշումներ, որոնք հրապարակվում են: Դա ԱԺ նիստ չի, որ ուղիղ եթերով հեռարձակվի:

Ուզում ենք, որ ոչ թե առցանց նիստ լինի, այլ հոգաբարձուները մի վայրում հավաքվեն, որովհետեւ այլ հարցեր էլ կան հրատապ Հիմնադրամի հետ կապված: Թե 2020 թվականի հաշվետվության ընդունումն է, որը մենք պարտավոր ենք հրապարակել, բայց հիմա չենք կարող հրապարակել, որովհետեւ երկարեց նիստի գումարումը: Մեզ համար կարեւոր է նաեւ մեր տարեկան հաշվետվության թե ֆինանսական, թե բովանդակային, ծխրագրային հաշվետվության հրապարակումը, որ հանրությունը տեսնի, թե Հիմնադրամն անցած տաևրվա ընթացքում ինչքան հսկայական աշխատանք է տարել»:

Հիշեցնենք, որ «Հայաստան.  հիմնադրամի իրականացրած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի ընթացքում հավաքվել էր ավելի քան 170 միլիոն դոլար։ Հիմնադրամի և ՀՀ-ի միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա՝ գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել էր մոտ 52 միլիարդ 703 միլիոն դրամ (շուրջ 105,5 մլն դոլար)։

Տպել
Ամենաշատ