News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ալաբամայում բնակելի համալիր է այցելել արտասովոր հյուր՝ ալիգատոր, որը դուրս է սողացել սելավի կոյուղուց, հայտնում է AP-ն։

Քենիշա Միլլերը եւ նրա զուգընկեր Էնթոնի Փաթերսոնը WKRG-TV-ին պատմել են, որ իրենք մեքենայով տուն գնալիս են եղել, երբ տեսել են դրենաժային փոսից դուրս եկող ալիգատորին:

Մինչ սողունը դանդաղ մոտեցել է համալիրին, զույգը դեպքի վայր է կանչել ոստիկաների եւ վայրի բնության ներկայացուցիչների:

Շուտով բազմություն է հավաքվել, եւ տարածքի որոշ բնակիչներ փորձել են լուսանկարել այս զարմանալի տեսարանը: «Նրանք նույնքան ցնցված էին, որքան մենք»,- ասել է Փաթերսոնը: «Երբեք նման բան չեմ տեսել»:

Վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները հաջողությամբ բռնել են ալիգատորին եւ տարել նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ