
Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ոչ մեկի համար բացառություն չեմ արել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա հավաստիացմամբ՝ բոլորի հանդեպ միատեսակ վերաբերմունք է եղել՝ անկախ անձի կարգավիճակից։
«Եթե ինչ-որ մեկին արտոնություններ են տրվում, ապա ինձ համար դա ամենավատ բանն է։ Իսկ նրանք, ովքեր չեն հետեւում այս սկզբունքին, տեղ չունեն մեր շարքերում»,- հավելել է նա։