News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությունը քննադատող նախարարի մեկնաբանությունները չեն արտացոլում լիբանանցիների դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, հայտնում է Reuters-ը։

«Լիբանանը ձգտում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ եւ դատապարտում է ցանկացած միջամտություն իր ներքին գործերին»,-ասել է Միքաթին:

Լիբանանի տեղեկատվության նախարար Ջորջ Կորդահին ավելի վաղ հայտարարել էր, որ Եմենում պատերազմի մասին իր մեկնաբանությունները արվել են օգոստոսյան հարցազրույցում՝ նախքան Միքաթիի ընտրվելը: Ապրիլին Սաուդյան Արաբիան արգելել է մրգերի եւ բանջարեղենի ներկրումը Լիբանանից՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են թմրանյութերի մաքսանենգության համար: Արգելքը մեծ վնաս է հասցրել Լիբանանի տնտեսությանը, որը բախվում է մեր ժամանակների վատագույն ֆինանսական ճգնաժամի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ