News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

«Միջանցքային» տրամաբանությամբ խոսակցություններն էլ ավելի են խորացնում մեր տարածաշրջանում տիրող թշնամական ու լարված մթնոլորտը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հաղորդակցության ուղիների բացման մասին։

Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պահանջում է հաղորդակցությունների ապաշրջափակում։

«Հայաստանը լիովին աջակցում է այս գաղափարը։ Տվյալ խնդրի լուծումը որոշակի երաշխիքներ կստեղծի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար։ Պաշտոնական Երեւանը հարցին մոտենում է հենց այս տեսանկյունից եւ հենց այս ընկալմամբ»,- ընդգծեց Փաշինյանը։

Բացի այդ, ըստ նրա, այժմ քննարկվում է ապագա բեռնափոխադրումների երթուղիների հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ