News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, գործող իշխանությունների վիճակը, շատ մեղմ ասած, այնքան էլ լավ չէ մի շարք համայնքներում՝ կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Որոշ տեղերում նրանք այդպես էլ «մրցակցային» թեկնածու չեն գտնում, որոշ տեղերում հենց սկզբից ակնհայտ պարտված են, որոշ տեղերում էլ քննարկվող թեկնածուները հրաժարվում են ճանապարհ անցնել Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հետ: Վերջինների թվում է նաև Արթիկը:

Նախորդ համարներից մեկում «Փաստը» գրել էր, որ իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Նշել էինք նաև, որ թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։ Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է Անան Ոսկանյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Վարագյանը հրաժարվել է գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, այսինքն՝ դառնալ Արթիկի քաղաքապետի՝ «փաշինյանական» թեկնածու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ ցանկություն չունի որևէ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի դեռ մեր տղաները, այդ թվում՝ արթիկցի, գերեվարված են մնում Ադրբեջանում: Մխիթար Վարագյանը, մեր տեղեկություններով, կմասնակցի Արթիկի ավագանու ընտրություններին, սակայն առանձին դաշինքով, որի ստեղծման ուղղությամբ ներկայումս բանակցություններ են տարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ