News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 11 սմարթֆոնների նոր սերունդը: Բացի բազային մոդելից, ներառվել են Redmi Note 11 Pro-ն եւ Redmi Note 11 Pro+-ն, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

Redmi Note 11 Pro եւ Redmi Note 11 Pro + սմարթֆոնները ամբողջոովին նույնն են՝ բացառությամբ ինքնավարության: Առաջինը հագեցած է 5160 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով եւ 67 Վտ լիցքավորմամբ, իսկ երկրորդը լիցքավորում է 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 Վտ հզորությամբ։

Երկու մոդելներն էլ ստացել են 6.67 դյույմանոց AMOLED էկրան (արտադրված է Samsung-ի կողմից)՝ 120 Հց թարմացման արագությամբ։ Xiaomi-ն պնդում է, որ սմարթֆոնները փոշեդիմացկուն եւ ջրադիմացկուն են՝ IP53 վարկանիշի հետ համապատասխան։

Սմարթֆոններն աշխատում են միջին մակարդակի MediaTek Dimensity 920 պրոցեսորով՝ 5G աջակցությամբ։ Օպերատիվ հիշողությունը՝ կախված տարբերակից, կարող է լինել 6 կամ 8 ԳԲ, մշտական՝ 128 կամ 256 ԳԲ։ Երկու մոդելներն էլ ստացել են JBL ստերեո բարձրախոսներ, մատնահետքի սկաներ միացման կոճակում, NFC եւ Wi-Fi 6:

Լուսանկարչական հնարավորությունները մնացել են Redmi Note 10 Pro-ի մակարդակի վրա՝ սա 108 մեգապիքսելանոց հիմնական սենսորն է, 2 մեգապիքսել մակրոսենսորը: Առջեւի 16 մեգապիքսելանոց տեսախցիկը տեղադրված է էկրանին։

Նոյեմբերին Redmi Note 11 Pro-ի եւ Redmi Note 11 Pro+-ի առաջին շուկան կդառնա Չինաստանը։ Ամենամատչելին կլինի 6/128 ԳԲ տարբերակով առաջին սմարթֆոնը, որը կարժենա 1600 յուան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Binance-ի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը հրաժարական է տվել. Bloomberg
Այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ...
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մասկին մեղադրել է X սոցցանցի օգտատերերի անվտանգությունը խախտելու մեջ
Հայցվորի պնդմամբ՝ սոցցանցը ճնշում է գործադրել սեփականատեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք հեռացնեն իշխանությունների տեսանկյունից խնդրահարույց կոնտենտը:
ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանին է ներկայացրել 2 երկրների տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի...
Ամենաշատ