Մեքենան առայժմ անհայտ պատճառներով հարվածել է երեխաների խմբին գերմանական Վիտցենհաուզեն քաղաքում (Հեսեն դաշնային հող), ծանր վնասվածքներ է ստացել երեք երեխա։ Այս մասին ուրբաթ տեղեկացնում է Էշվեգի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։
Իրավապահ մարմիններում կարծում են, որ խոսքը դժբախտ պատահարի մասին է։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 08.00-ին մանկապարտեզի մոտ։ Տուժածներին հիվանդանոց հասցնելու համար գործի է դրվել երկու փրկարար ուղղաթիռ։