News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ մասնավոր կարգով ընդունել է Կորեայի Հանրապետության  նախագահ Մուն Չժե Ինին։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, զրույցը Առաքելական պալատի գրադարանում տեւել է մոտ 30 րոպե, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում փոխադարձ գոհունակություն է արտահայտվել երկկողմ հարաբերությունների մակարդակից, եւ նշվել է կաթոլիկ եկեղեցու դրական ավանդը հասարակության կյանքում։ Հատկապես ընդգծվել է կորեացիների երկխոսության հաստատման եւ հաշտեցման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կողմերը ընդհանուր ջանքեր են ներդնում Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար՝ համերաշխության եւ եղբայրության ոգով»,- ասվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարությունում, որը տարածվել է հանդիպման արդյունքների հիման վրա։

Հարավային Կորեայի նախագահը հովվապետին նվիրել է խորհրդանշական նվեր՝ խաչ, պատրաստված Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտու փշալարից։

Հանդիպման նախօրեին Սեուլի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հռոմի պապի ուղեւորությունը Կորեական թերակղզու հյուսիս «կծառայեր հաշտեցմանը» տարածաշրջանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ