News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է դիմել Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ին չհաջողվի լուծել վեճը հինգերորդ սերնդի F-35 Lightning II անտեսանելի կործանիչների շուրջ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։

«Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել F-35-ի խնդիրը, կամ եթե ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է գործարքը, ապա Թուրքիան կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ (ռուսական) «Սու-35»-ի կամ «Սու-57»-ի գնումը»,- ասել է Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում։ .

Չավուշօղլուի մեկնաբանությունները համընկնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նմանատիպ հայտարարությունների հետ այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է F-35 կործանիչներ մատակարարեն, որոնց համար Անկարան վճարել է, կա՛մ վերադարձնի գումարը, կա՛մ դրա դիմաց այլ բան առաջարկի Թուրքիային:

Թուրքիան 1.4 միլիարդ դոլար է վճարել F-35-ի համար, նախքան երկրի բացառումը 2019 թվականին համատեղ զարգացման ծրագրից՝ Ռուսաստանից «Ս-400» ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։

Չավուշօղլուն ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի «տարբեր լոբբիներին»։ «Ինչո՞ւ մենք գնեցինք «Ս-400»-ը. Միացյալ Նահանգները մեզ չվաճառեցին Patriot Կոնգրեսի պատճառով, ուստի մենք դիմեցինք այլ աղբյուրների»,- ասել է նա՝ նկատի ունենալով ամերիկյան արտադրության Patriot հրթիռային համակարգը, որի շուրջ Վաշինգտոնն ու Անկարան չկարողացան համաձայնության գալ:

«Այժմ Կոնգրեսը կարող է համանման քայլի դիմել, սակայն այստեղ ավելի կարեւոր է ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը,- հավելել է նա։- Վարչակազմը կարող է համոզել Կոնգրեսին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ