News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետք է հասկանալ` նախքան պատերազմն իրավիճակից բխող եւ իրականացված գործողությունները որքանով են համահունչ եղել ստեղծված իրավիճակին. այդ ժամանակ Տավուշում եղած գործողություններից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին, որոնք տեւեցին մինչեւ պատերազմի մեկնարկը, այդ ընթացքում ներդաշնակեցրին իրենց մոտեցումները քաղաքական, ռազմական, տեղեկատվական, քարոզչական մակարդակներում, սկսվել էր վարձկանների ինտենսիվ տեղափոխում Ադրբեջան, որտեղ միաժամանակ մոբիլիզացիա էր սկսվել` ոչ միայն զինապարտ քաղաքացիների շրջանում, այլ նաեւ մեքենաների հավաքագրման տեսքով, եւ սրանք պատերազմի մասին հուշող գործոններ էին: Այս մասին «Կորսված հաղթանակ. դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա համոզմամբ` հարցի վերջնակետն օրեր առաջ դրեց Փաշինյանը` հայտարարելով, որ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանում է եղել, ինչը, ըստ նրա, վստահելի տեղեկություն է եղել պատերազմի սկսվելու առումով:

«Նա, փաստորեն, խոստովանում է, որ ամսի 25-ի դրությամբ եղել են մեծաթիվ գործոններ, որոնք հաստատում էին, որ նվազագույնը պատերազմի հավանականությունը կտրուկ մեծացել է: Նորմալ երկրի նորմալ ղեկավարն այդ իրավիճակում պետք է բանակային կորպուսները եւ ՊԲ-ն ամբողջությամբ ծավալեր, կառավարման համակարգը խաղաղից անցում կատարեր ռազմական ռելսերի վրա, ողջ երկիրը մտներ պատերազմի կամ դրա մեծ ռիսկի պահանջած ռեժիմը, Հայաստանն ու Արցախը, հենց իրեն ապահովագրելու համար ինչու նման քայլեր չեն արվել: 3-4 տարի լինելով Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի կարգավիճակն ունենալով` այնպիսի իրավիճակների եմ հանդիպել, երբ դեպքերը չէին հուշում լայնամասշտաբ գործողությունների մասին, բայց իրավիճակը բխող քայլեր են կատարվել Հայաստանն ու Արցախն ապահովագրելու համար: Փաստացի, նվազագույնը մեծ փաստեր են եղել պատերազմի հավանականության մասով, քայլեր չեն ձեռնարկվել:

Երկրորդ` Դուշանբեի հայտնի պայմանավորվածությունից հետո, երբ կողմերն ասում էին, թե տեսեք` հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվում, եւ այլն, մենք այլ իրավիճակ ունեինք, որն իշխանությունն ամեն կերպ փորձում էր քողարկել, փորձում էին նաեւ ինձ լռեցնել, երբ Արցախում պաշտոնական կարգավիճակ ունեի: Երբ հրադադարի ռեժիմի խախտումները կտրուկ նվազեցին, եւ կար որեւէ պարագայում չկրակելու հրաման, Ադրբեջանը 2018թ. Աշնանից բավական ինտենսիվ ձեւով սկսեց աշխատել առաջնագծի ենթակառուցվածքների բարելավման, հարձակողական գործողությունների համար նախատեսված կոմունիկացիաների, կրակակետերի, բազավորման կետերի ստեղծման ուղղությամբ, միջդիրքային տարածությունը բավական մեծ էր ՊԲ-ի դեպքում, եւ, օգտագործելով չկրակելու հրամանը, ադրբեջանական կողմը ողջ առաջնագծով ակտիվ ինժեներական, նախապատրաստական աշխատանքներ էին կատարում: Տարբեր խողովակներով այդ մասին զգուշացումներ էին լինում, հետո հերքում էին, բայց ես ու ՊԲ շատ ծառայողներ իրավիճակային շատ կտրուկ փոփոխությունների ենք ականատեսել եղել: «Բայրաքթար»-ները սերիական արտադրության մեջ մտել են 2019-ին, Ադրբեջան են տեղափոխվել 2020թ-ի օգոստոսին:

Երրորդ` պատերազմի արդյունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ պատերազմի ժամանակ համալրման գործընթացի տապալումը կամ եղած անկազմակերպ վիճակը: Զորամասերն ունեն պատերազմի դեպքում հաստիքացուցակ, որոնք զինկոմիսարիատների միջոցով համալրում էին ապահովում, եւ խնդիրներ չպետք է լինեին:

Կա մեկ այլ կարեւոր հանգամանք եւս, որի վրա փորձում եմ ուշադրություն հրավիրել. 2018-2020թթ. Ամենահարավում` Մեխակավանի զորամասի 3 հրամանատար է փոխվել, 2 հրամանատար` Հադրութի զորամասում, 3-ը` Արա լեռում, 3-ն էլ` Վարանդայի զորամասում: Երբ խոսվում է կոնկրետ հրամանատարների եւ դավադրությանը հնարավոր մասնակցության մասին, հիմնականում նրանց ճանաչում եմ: Ճանաչում եմ Մեխակավանի զորամասի նախկին հրամանատարին, որը որպես մարդ ու զինվորական բացասական տպավորություն չի թողել, ավելին` հարցեր են իմ մոտ առաջացել, երբ հոկտեմբերին նա ազատվում է պաշտոնից առանց պատճառաբանության, կանչվում է Երեւան, նրա նկատմամբ ինչ-որ գործողություններ են կատարվում, նա մեկուսացվում է, հետո պարզվում է, որ այն, ինչի մեջ նա մեղադրվում էր, որեւէ կապ չուներ նրա հետ, բայց փաստն այն է, որ հոկտեմբերի սկզբին շարքից հանվում է նա: Մի քանի օր անց զոհվում է զորամասի երկրորդ գլխավոր գործող անձը` շտաբի պետը, եւ զորամասը, փաստացի, գլխատվում է»,- նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ