News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու:

Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնական քաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի Նարեկ Հարությունյանը, Հրազդանում՝ Սևակ Միքայելյանը, Նոր Հաճնում՝ Սահակ Գյուլինյանը, Աբովյանում՝ Պավել Ցուգունյանը, Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը, Նաիրի համայնքում՝ Վաղարշակ Ամիրխանյանը։

Ամենասուր պայքարը, ենթադրվում է, Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ, ինչպես և օրեր առաջ գրել էինք, ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը հայտնի է իր անվան կրճատ՝ Պաշ տարբերակով։

Ցուգունյանը նախ նշանակվել էր Կոտայքի մարզպետի օգնական, ապա՝ Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ