News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փոփոխությունների հայտնաբերման, վեբ մոնիտորինգի եւ աշխատանքի ավտոմատացման ոլորտում առաջատար Hexact ընկերությունը համագործակցության եռամյա պայմանագիր է կնքել SADA-ի եւ Google Cloud-ի հետ: Այս մասին հոկտեմբերի 30-ին Երեւանում հայտարարվել է ամենամյա Digitec Expo- ժամանակ։

«SADA»-ի և «Google Cloud»-ի փորձագետները կօգնեն հզորացնել «Hexact»-ի թիմը՝ տեխնիկական խորհրդատվությունների միջոցով՝ սերտորեն համապատասխանեցնելով բիզնեսի նպատակներն ու ռազմավարական արդյունքները։

«SADA»-ն և «Google Cloud»-ը մի շարք ճարտարապետական փորձաքննություններ են անցկացրել և կազմել լավագույն փորձը ներառող առաջարկների փաթեթ։ Այն թույլ կտա «Hexact»-ին իր հաճախորդների համար ավելի արագ ու ավելի հուսալի կերպով մշակելու լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ։

«Մենք ոգևորված ենք աշխատելու «Hexact»-ի թիմի հետ՝ առաջնորդելու նրանց թվային փոխակերպումը լավագույն փորձով և օգնելու մասշտաբների մեծացմանն ու հաճախորդների աճի սպասարկմանը։ Մեր նպատակն է հնարավորություն տալ «Hexact»-ին՝ «Google Cloud»-ի միջոցով իրենց հաճախորդների համար ավելի արագ և ավելի հուսալի կերպով մշակելու հավելյալ գործառույթներ»,- նշել է «SADA»-ի գլխավոր գործառնական տնօրեն Դենա Բերգը։

«Կայքերի մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման մեր հարթակներն օրական 60 միլիոն առաջադրանք են մշակում՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով աշխարհում ավելի քան 27,000 հաճախորդների համար։ Մենք պատրաստվում ենք ավելի շատ բիզնեսների աջակցել և «SADA»-ի ու «Google Cloud»-ի օգնությամբ մեծացնելու մեր ավտոմատացման շարժումը, որից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ չեն պահանջվում»,- նշել է «Hexact»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Նա ընդգծել է, որ այս համագործակցությունը կընդլայնի մատուցվող ծառայությունների շրջանակը եւ նոր որակ կներդնի:

«Նման ընկերությունների մուտքը հայկական շուկա միշտ դրական ազդեցություն է ունենում։ Դա միշտ նոր գիտելիք է, նոր փորձ, նոր լուծումներ»,- ասաց Ստեփան Ասլանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ