News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Facebook ընկերությունը փոխել է անվանումը՝ դառնալով Meta: Միաժամանակ մեկնարկել է IT-հսկայի ծառայությունների անունները շտկելու գործընթացը, որն անհրաժեշտ է Meta բառը ներառելու ու Facebook բառից ազատվելու համար, գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով 9to5Mac-ին:

Առկա տվյալներով՝ WhatsApp 2.21.220.14-ի բետա տարբերակում ծրագրավորողներն ազատվել են անվանման մեջ Facebook բառից, որն արտացոլվում էր հավելվածը միացնելով: Այդկերպ «WhatsApp from Facebook» արտահայտությունը, որը արտացոլվում էր ներբեռնվող պատուհանի ներքեւի մասում, փոխարինվել է «WhatsApp from Meta»-ով: Այդ հիշատակման հետ միաժամանակ Facebook-ն անհետացել է կարգավորումների մենյուից:

Նոր անվանման շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Meta բառն արտացոլում է այսպես կոչված «մետատիեզերք» կառուցելու ուղղվածությունը: Նա նաեւ նշել է, որ Facebook բառը չափազանց սերտորեն է կապված մեկ պրոդուկտի հետ եւ ամբողջովին չի արտահայտում այն ամենը, ինչով զբաղվում է ընկերությունը ներկայում: Չնայած անվան փոփոխությանը՝ ընկերության կորպորատիվ կառուցվածքը մնում է անփոփոխ, իսկ բոլոր պրոդուկտները, ինչպես ծրագրային, այնպես էլ ապարատային, կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդի ներքո:

Ինչ վերաբերում է WhatsApp-ին, ապա հիշատակված բետա տարբերակում նաեւ կհայտնվի բիզնես օգտահաշիվներից հաղորդագրությունները գնահատելու հնարավորություն: Ներկայում մեսինջերի այդ տարբերակը գտնվում է թեստավորման փուլում: Ակնկալվում է, որ այն լայն հանրությանը հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ