News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ աստղագնացության եւ տիեզերական տարածությունն ուսումնասիրելու ազգային վարչությունը՝ NASA-ն, առաջարկում է բոլոր ցանկացողներին օգնել ԱԻ-ալգորիթմի ուսումնասիրման գործում, որն ունակ է ճանաչել Մարսի մակերեւույթի առանձնահատկությունները, գրում է 3dnews.ru-ը:

Դրա համար անհրաժեշտ է դիտել Կարմիր մոլորակի լուսանկարները, որոնք ուղարկում է Perseverance մարսագնացը, եւ դրանցում նշել ռելիեֆի առանձնահատկությունները, որոնք կարող են կարեւոր լինել մարսագնացի տեղաշարժը պլանավորելու գործում:

Խոսքը վերաբերում է AI4Mars նախագծին, որի իրագործումը մեկնարկել է նախորդ տարի լուսանկարների կիրառմամբ, որոնք ստացվել են Curiosity մարսագնացից: Այդ մարսագնացը ժամանել էր Կարմիր մոլորակ դեռեւս 20125 թվականին եւ այդ օրվանից ի վեր փոխանցել է Երկրին մեծաթիվ լուսանկարներ: Օգտատերերին առաջարկվում է նշել լուսանկարների վրա լեռնային ձեւավորումները, քարերն ու Մարսի մակերեւույթի այլ տարրերը: NASA-ն պլանավորում է այդ լուսանկարները գործադրել ԱԻ-ալգորիթմն ուսումնասիրելու համար, որը կօգնի ապագա մարսագնացներին ավելի վստահորեն տեղաշարժվել:

Ներկայում Perseverance-ն ամենակատարյալ մեքենան է Մարսի վրա մարդու կողմից երբեւէ տեղափոխվածներից: Ռովերի արսենալում կա 23 տեսախցիկ, որոնք գեներացնում են մեծաքանակ տվյալներ, որոնք մշակվում են Երկրի վրա օպերատորների կողմից: Արդեն այժմ մարսագնացը հենվում է ԱԻ-ալգորիթմի վրա, որն օգնում է խուսափել խոչընդոտների հետ բախումներից, սակայն NASA-ն ցանկանում է կատարելագործել այն, ինչի համար եւ ունի կամավորների օգնության կարիքը:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել AI4Mars կայքն ու սկսել դիտարկել նկարները, որոնք ստացվել են Perseverance, Curiosity կամ Opportunity մարսագնացներից: Այնուհետեւ պետք է ծանոթանալ մարկերների տիպերի ու դրանց նկարագրության հետ: Ընտրված մարկերներից կախված՝ պետք է նույնականացնել եւ նշել տարբեր օբյեկտները, օրինակ, ավազը, խիտ գրունտը, խոշոր քարերը եւ այլն: Սկզբում օգտատերը կարող է դիտարկել՝ ինչ տեսք ունեն այս կամ այն օբյեկտները, ուստի ֆոտոյի հետ աշխատանքը սկսելը շատ հեշտ է:

AI4Mars նախագծի արդյունքներից մեկն է հողի եւ օբյեկտների հատկությունների դասակարգումը (SPOC), որը դեռեւս գտնվում է մշակման փուլում, սակայն արդեն ուրվագծում է շուրջ 98 տոկոս դեպքերում երկրաբանական առանձնահատկությունները: Perseverance մարսագնացից ուղարկված եւ կամավորների կողմից ուսումնասիրված լուսանկարները կկիրառվեն SPOC-ի հետագա զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ