News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը չի համակերպվի Վրաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ եւ այսօր կհավաքի իր բոլոր կողմնակիցներին Թբիլիսիի կենտրոնում, որպեսզի հնչեցնի հետագա գործողությունների ծրագիրը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«Երեկ պայքարը չի ավարտվել. երեկ պայքարը միայն սկսվել է: Բնականաբար, ոչ ոք, Վրաստանի իրեն հարգող ոչ մի քաղաքացի չի պատրատվում համակերպվել երեկ տեղի ունեցածի հետ: Մենք պատրաստվում ենք վճռական, անդրդվելի, խաղաղ պայքար մղել... Այսօր՝ երեկոյան ժամը 7-ին, մենք սպասում ենք ձեզ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարակից տարածքում, որպեսզի զրուցենք այդ կոնկրետ ծրագրի մասին, եւ որպեսզի ոչ մեկը չունենա պատրանք, որ կեղծված, բռնի, գողացված ընտրությունները կարդարացվեն»,-հայտարարել է Մելիան:

Այսօրվա հանրահավաքին կմասնակցեն նաեւ կուսակցությունները, որոնք նախքան ընտրությունների երկրորդ փուլը հայտարարել են Միասնական ժողովրդական շարժման հետ կոալիցիա կազմելու մասին՝ «Լելո»-ն, «Դրոա»-ն եւ «Եվրապական Վրաստանը»: Չի բացառվում, որ ապագայում նրանց բողոքը կսատարվի նաեւ ուրիշ քաղաքական ուժերի կողմից: Ընդդիմադիրներն արդեն սկսել են համապատասխան բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ