News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էկոակտիվիստները, որոնք նախորդ օրը փակել էին փողոցը, որը տանում էր դեպի Մեծ քսանի առաջնորդների գագաթնաժողովի անցկացման վայրը, կիրակի արգելափակում են տրանսպորտի շարժը Հռոմի կենտրոնում Հռոմեական ֆորումի մերձակայքում եւ Տրայանոսի շուկաների տարածքում: Այդ մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:

Լրատվականի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Նոյեմբերի IV փողոցին: Նախորդ օրը Հռոմում տեղի է ունեցել Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի») կլիմայի պաշտպանության շարժման ակտիվիստների բողոքի ցույցը: Կլիմայական հարցերն ու կայուն զարգացումը «քսանյակի» գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ