News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր մեկնարկել է ՄԱՄ #366 գիտաժողովը, որը կրում է «Արտահոսքերի աղբյուրն աստղերում» խորագիրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բյուրականի աստղադիտարանից:

Գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 1-6-ը։

Պայմանավորված Քովիդ 19-ով՝ այն ամբողջությամբ կընթանա առցանց ձևաչափով, ինչն այնուամենայնիվ ունի նաև դրական կողմ՝ հնարավորություն է ընձեռնում մասնակիցներինն ներկայացնել նաև նախապես ձայնագրված կարճատև ելույթներ։

ՄԱՄ #366 գիտաժողովը որդեգրել է միջճուղային մոտեցում և նպատակ է հետապնդում ընդլայնել աստղերի զանգվածի միջով աստղային քամու ֆիզիկայի մասին ունեցած մեր պատկերացումները։

Գիտաժողովի գլխավոր թեմաներից էին աստղային արտահոսքի տեսությունը. փոքր զանգվածով և ամենազանգվածեղ աստղերը, կրկնակիություն, աստղաքիմիան և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ